Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am

Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am

Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ:

Ինչպե՞ս անցկացնել ցավը երիկամային խիթի (կոլիկա) դեպքում

Սովորաբար ցավն անցնում է ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղամիջոցների օգնությամբ: Դրանք կարելի է օգտագործել որպես հաբ կամ մոմիկներ: Եթե այդ դեղամիջոցները արդյունք չեն տալիս, օգտագործվում են օպիոիդային պատրաստուկներ (պրեպարատներ)՝ ներերակային ներարկման եղանակով: Այս դեղամիջոցների թերությունն այն է, որ կարող են առաջացնել սրտխառնոց և փսխում:

Հազվադեպ է պատահում, որ օպիոիդային պատրաստուկները (պրեպարատներ) ևս չեն օգնում: Այդ ժամանակ բժիշկն ինքն է փորձում վերականգնել մեզի հոսքը երիկամներից: Դա կոչվում է դեկոմպրեսիա:

Դեկոմպրեսիա

Գոյություն ունի դեկոմպրեսիայի երկու եղանակ.
 

  • Որոշակի ժամանակահատվածում միզածորանային ստենտի տեղադրում,
  • Պերկուտանային նեֆրոստոմիա – տեղադրվում է նեֆրոստոմիկ դրենաժ անմիջապես մաշկից:


Այս երկու մեթոդներն էլ հավասարապես արդյունավետ են:

Արգելափակված և վարակված (ինֆեկցված) երիկամ

Եթե երիկամային խիթին (կոլիկա) ավելանում է նաև  տենդ կամ ուժեղ թուլության զգացում, անհրաժեշտ է շտապ դիմել մոտակա ուրոլոգիական բաժանմունք: Անհրաժեշտ  է անմիջապես իրականացնել հետազոտություններ՝ արյան կլինիկական և բիոքիմիական հետազոտություն (անալիզ), մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)՝ բարդությունների հայտնաբերման նպատակով (երիկամների արգելափակում կամ վարակում (ինֆեկցում)):

Եթե հայտնաբերվում են նմանատիպ բարդություններ, ցուցված է շտապ դեկոմպրեսիայի իրականացում: Դրանից հետո նշանակվում է հակաբակտերիալ բուժում: Իսկ քարի կապակցությամբ բուժական միջոցառումները կարելի է նշանակել բորբոքային վիճակը հաղթահարելուց հետո:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ